ՄիջազգայինՔաղաքական

Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է Թբիլիսիի անկարգութիւնների 13 մասնակցի

«ԱԼԻՔ» – Վրացական իրաւապահ մարմինները կալանաւորել են հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգութիւնների 13 մասնակցի, երբ փորձ էր արւել գրոհել նախագահական պալատը:

Դրա մասին ըստ վրացական ԶԼՄ-ների՝ ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախւելիձէն:

«Նախնական քննութեան շրջանակում իրաւապահ մարմինները պարզել են յանցագործութեան 15 մասնակցի ինքնութիւնը, որոնցից 13-ն արդէն կալանաւորւել են դատարանի որոշման հիման վրայ»,- ասել է փոխնախարարը:

Related Articles

Back to top button