Թրամփը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու պահանջն անհեթեթ է անւանել

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում խիստ քննադատութեան է ենթարկել The New York Times-ի՝ Ուկրաինայի շուրջ բանակցութիւնների մասին յօդւածներից մէկը՝ Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու գաղափարը անւանելով «անհեթեթ»։
«Անկախ նրանից, թէ ինչ գործարք կը կնքեմ Ռուսաստանի/Ուկրաինայի վերաբերեալ, անկախ նրանից, թէ որքան լաւն է այն, նոյնիսկ եթէ դա երբեւէ կնքւած լաւագոյն գործարքն է, ձախողւած The New York Times-ը վատ կը գրի դրա մասին»։
Փիթեր Բէյքերը եւ Լիդլը՝ The New York Times -ի շատ կողմնակալ եւ անտաղանդ գրողը, հետեւեցին իր խմբագրի պահանջներին եւ գրեցին, որ Ուկրաինան պէտք է վերադարձնի տարածքներ, այդ թւում կարծում եմ, Ղրիմը, եւ այլ ծիծաղելի պահանջներ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենասարսափելի սպանութիւնները դադարեցնելու համար։
Ինչո՞ւ այս թեթեւ քաշ ունեցող լրագրողը չի ասում, որ հէնց Օբաման էր թոյլ տւել Ռուսաստանին առանց կրակոց արձակելու Ղրիմը վերցնել Ուկրաինայից։ Փիթեր Լիդլը նաեւ գրել է Օբամայի բաւականին գովեստի արժանի, բայց սարսափելիօրէն գրւած կենսագրութիւնը։
Դա կատակ էր։ Արդեօ՞ք Բէյքերը երբեւէ քննադատել է Օբամային Ղրիմը յանձնելու համար։ Ո՛Չ, ամենեւին էլ ոչ, միայն Թրամփը, եւ ես այս հիմար պատերազմի հետ ոչ մի կապ չունեմ, բացի այն, որ հէնց սկզբում ես Ուկրաինային տւեցի «Ջաւելիններ», իսկ Օբաման՝ անկողնային պարագաներ։
Սա քնկոտ Ջօ Բայդէնի պատերազմն է, ոչ թէ իմը։ Դա պարտութիւն էր առաջին օրւանից, եւ դա չպէտք է տեղի ունենար, եւ դա տեղի չէր ունենայ, եթէ ես այդ ժամանակ նախագահ լինէի։
Ես պարզապէս փորձում եմ մաքրել այն խառնաշփոթը, որը ինձ թողեցին Օբաման ու Բայդէնը, եւ ինչ խառնաշփոթ է դա։ Հաշւի առնելով վերը նշւածը, Պուտինը որեւէ պատճառ չունէր վերջին մի քանի օրերի ընթացքում հրթիռներ արձակելու քաղաքացիական տարածքների, քաղաքների եւ աւանների վրայ։
Սա ինձ մտածելու տէղիք է տալիս, որ գուցէ նա չի ուզում դադարեցնել պատերազմը, այլ պարզապէս ինձ հետ է խաղում, եւ նրա հետ պէտք է այլ կերպ վարւել՝ «բանկային գործառնութիւնների» կամ «երկրորդային պատժամիջոցների» միջոցով։ Չափազանց շատ մարդիկ են մահանում!!!» – գրել է ԱՄՆ նախագահը։