ՄիջազգայինՔաղաքական

Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխօսութեան պատրաստակամութիւնը

«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի յատուկ բանագնաց Սթիւէն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցելու ռուսական կողմի պատրաստակամութիւնը։ Այս մասին ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

«Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երէկւայ զրոյցի ընթացքում Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացն առանց որեւէ նախապայմանի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը յիշեցրել է, որ «Պուտինը նախկինում բազմիցս է խօսել այդ մասին»։

Յիշեցնենք, ոչ ապրիլի 25-ին կայացել է ՌԴ նախագահի եւ ԱՄՆ ղեկավարի յատուկ բանագնացի միջեւ տարեսկզբից ի վեր չորրորդ հանդիպումը։ Ռուսաստանի նախագահի օգնական Իւրի Ուշակովը յայտնել է, որ զրոյցը տեւել է երեք ժամ եւ եղել է «կառուցողական եւ շատ օգտակար»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ Ուիթքոֆի հանդիպումը լաւ է անւանել։

Related Articles

Back to top button