ԻրանՔաղաքական

Նահատակ առաջնորդը յուղարկաւորւել է Իմամ Ռեզայի սրբավայրում

«ԱԼԻՔ» – Իրանի նահատակ առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Հոսէյնի Խամենէիի աճիւնը յուլիսի 10-ի լուսաբացին յուղարկաւորւել է Մաշհադի Իմամ Ռեզայի սրբավայրի «Դար-օլ-Զեքր» համալիրում։

Յուղարկաւորութիւնից առաջ առաջնորդի եւ նրա ընտանիքի անդամների աճիւնները պտտեցւել են սրբավայրի դամբարանի շուրջ։

Մօտ մէկ շաբաթ տեւած հրաժեշտի եւ սգոյ արարողութիւններից յետոյ, որոնք անց են կացւել Թեհրանում, Ղոմում, Նաջաֆում, Քարբալայում եւ Մաշհադում, նահատակ առաջնորդը վերջին հանգրւանն է գտել Իմամ Ռեզայի դամբարանի հարեւանութեամբ։

Նոյն դամբարանում է ամփոփւել նաեւ առաջնորդի 14-ամսեայ թոռնուհին՝ նահատակ Զահրա Մոհամմադի Գոլփայեգանին, իսկ ընտանիքի զոհւած միւս անդամները եւս յուղարկաւորւել են սրբավայրի մէկ այլ տարածքում։

Յուլիսի 10-ի երեկոյեան Ղոմի «Մասումէի» սրբավայրում եւ Մաշհադի Իմամ Ռեզայի սրբավայրում սկսւել են եռօրեայ հոգեհանգստեան եւ յիշատակի արարողութիւններ՝ առաջնորդ այաթ. Սէյէդ Մոջթաբա Խամենէիի անմիջական նախաձեռնութեամբ։

Related Articles

Back to top button