Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կոնկրետ մարդկանց մուտքն արգելւած է. Նազենի Յովհաննիսեանը՝ Հ1-ի «սեւ ցուցակի» մասին

«Հանրայինն ունի արւեստագէտների սեւ ցուցակ, կոնկրետ մարդկանց մուտքը արգելւած է Հանրային»,- «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Յովհաննիսեանը։

«Նրանց մասին ոչինչ չեն խօսում, նրանց չեն ներկայացնում: Դա նրանց չգրւած օրէնքն է։

Ես 2020 թւականից յստակ Հ1-ի «սեւ ցուցակում» եմ: Պատերազմից յետոյ դա եղաւ:

… Առհասարակ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ձայն, կշիռ եւ ինչ-որ կերպ հասարակութեան շրջանում կարող են կարծիք ձեւաւորել, Հանրայինի համար անյարմարութիւն են ստեղծում»,- ասել է Նազենի Յովհաննիսեանը:

«Ես ցաւում եմ իմ այն բոլոր կոլեգաների համար, ովքեր աշխատելով Հանրայինում, ունեն խօսքի սահմանափակ իրաւունք եւ ողջունում եմ իմ այն բոլոր կոլեգաներին, ովքեր յանուն իրենց խօսքի ազատութեան չեն մնում այնտեղ եւ նախընտրում են լինել ազատ, խօսել ազատ: Ամէն դէպքում` այնտեղից տարբեր մարդիկ տարբեր պատճառներով են հեռանում»,- յաւելել է նա:

Յիշեցնենք՝ վերջերս Հանրային հեռուստատեսութիւնից հեռացաւ մոդել, հաղորդավարուհի Լուսինէ Թովմասեանը.

«… Պատճառը աշխարհի ամենայայտնի դասական երաժիշտներից մէկի՝ Lang Lang-ի, ով Հայաստան էր հրաւիրւած պետական միջոցներով, ինչպէս նաեւ Սերգէյ Սմբատեանի հետ իմ իրականացրած հարցազրոյցն էր…»,- գրել էր նա։

Դերասան, հաղորդավար Խորէն Լեւոնեանն էլ յայտարարել էր, որ իրեն հեռացրել են Հանրայինում աշխատանքից, քանի որ հրաժարւել է ծաղրել գուսաններին:

Related Articles

Back to top button