ԱԱ 2026. Իսպանիան եւ Ֆրանսիան՝ Աշխարհի առաջնութեան կիսաեզրափակիչում

Աշխարհի 2026 թ. առաջնութեան քառորդ եզրափակչում Իսպանիայի հաւաքականը 2։1 հաշւով յաղթեց Բելգիային եւ ապահովեց կիսաեզրափակչի ուղեգիրը։ Իսպանացիների գոլերը խփեցին Ֆաբիան Ռուիսն ու Միկել Մերինոն, իսկ Բելգիայի միակ գոլի հեղինակը Շառլ դը Կետելարեն էր։
Միւս քառորդ եզրափակչում Ֆրանսիան 2։0 հաշւով յաղթեց Մարոկոյին։ Գոլերը հեղինակեցին Կիլիան Մբապէն եւ Ուսման Դեմբելէն։
Այսպիսով, կիսաեզրափակչում կը մրցեն Իսպանիան եւ Ֆրանսիան։
Միաժամանակ, Ֆրանսիայի գլխաւոր մարզիչ Դիդիէ Դեշամը ազգային հաւաքականի պահեստայինների նստարանին իր ներկայութեամբ սահմանեց աշխարհի առաջնութիւնների պատմութեան մարզչական նոր ռեկորդ՝ անցկացրած հանդիպումների քանակով։
Այս գիշեր, լուսաբացի՝ ժամը 00:30-ին, կը կայանայ նաեւ Անգլիա-Նորւեգիա աշխարհի 2026 թ. առաջնութեան քառորդ եզրափակչի հանդիպումը։
Յաղթողը կիսաեզրափակչում կը հանդիպի Արգենտինա-Շւէյցարիա զոյգի յաղթողին։



