Մարզական
Արցախցի Դմիտրի Ադամովը յաղթել է Թուրքիայի՝ միջազգային յուշամրցաշարում
Թուրքիայում մարտի 7-ից 10-ը կայացել է «Յաշար Դողու եւ Վեհբի Իմրէ 2024» միջազգային յուշամրցաշարը, որտեղ մինչեւ 72 կգ. քաշային կարգում յաղթող է ճանաչւել ծագումով արցախցի մարզիկ Դմիտրի Ադամովը՝ եզրափակչում 5։3 հաշւով յաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Օթար Աբուլաձէին։
Առաջին մենամարտում հայազգի մարզիկը 5:3 հաշւով յաղթել է իրանցի մարզիկին: Երկրորդ մենամարտում Դմիտրին այս քաշային կարգում Ռուսաստանի ներկայացուցիչ Իմրան Ալիեւին յաղթել է 3:1 հաշւով: Այս պայքարը Ռուսաստանի հաւաքական մտնելու իրաւունքի համար էր՝ յաջորդ մրցումներին մասնակցելու համար։
Երրորդ գօտեմարտում նա 8։0 հաշւով յաղթել է Կիրգիզստանի մարզիկին։
Դմիտրի Ադամովի գլխաւոր մարզիչը Աշոտ Զաքարեանն է: