Մշակութային

«Օսկար»-ի ներկայացւած հայկական «Ամերիկացին» ֆիլմը չանցաւ լաւագոյն հնգեակ

Հոլիվուդում մարտի 11-ի գիշերը կայացաւ «Օսկար»-ի 96-րդ ամենամեայ մրցանակաբաշխութիւնը։ Կինոարտադրութեան շնորհալիներին խրախուսող ամենամեծ միջոցառումն անցկաւեց «Դոլբի» թատրոնում։ Պարգեւատրւեցին նախորդ տարւայ լաւագոյնները։

Հայաստանն այս տարի Մայքլ Գուրջեանի եւ Արման Նշանեանի «Ամերիկացին» ֆիլմով առաջին անգամ էր դասակարգւել «Օսկար» մրցանակաբաշխութեան Լաւագոյն օտարերկրեայ ֆիլմ անւանակարգի Short list-ում, սակայն ֆիլմը չանցաւ լաւագոյն հնգեակ։

Յիշեցնենք, որ ամենաշատ արձանիկներ ստացաւ «Օպենհայմերն» ֆիլմը՝ 7 անւանակարգերում։ «Բարբի» ֆիլմը, որը 1 տարի շարունակ մեծ ժողովրդականութիւն էր վայելում, մրցանակ ստացաւ միայն Լաւագոյն օրիգինալ երգ անւանակարգում։ Իսկ Մարտին Սկորսեզէի «Ծաղկի լուսնի մարդասպանները» ֆիլմը, որը ներկայացւած էր 10 անւանակարգերում, մնաց առանց մրցանակների։

Related Articles

Back to top button