Մշակութային

«Օսկար»-ի արժանացած ֆիլմում հայ հերոսը պատմում է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների մասին

Լոս Անջելէսում կայացած «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխութեանը «Վերանորոգւած վերջին խանութը» (The Last Repair Shop) ֆիլմը ճանաչւել է «Լաւագոյն կարճամետրաժ վաւերագրական ֆիլմ»։ Ֆիլմի ռեժիսորներն են Բէն Փրուդֆութը եւ Քրիս Բաուերսը:

Ֆիլմի գործողութիւնները ծաւալւում են Լոս Անջելէսում։ Այն պատմում է քաղաքի կենտրոնում գտնւող պահեստի մասին, որտեղ մի քանի նւիրեալ վարպետներ լաւ վիճակում են պահում աւելի քան 80000 ուսանողական երաժշտական գործիքներ:

«Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմի չորս հերոսներից մէկը հայ Ստիւ Բաղրամեանն է, ով 1980-ականների վերջին Ադրբեջանում ենթարկւել է էթնիկ զտումների։

«Ես իմացայ, որ Ստիւը՝ ֆիլմի գլխաւոր հերոսներից մէկը, անձամբ լարել է դպրոցի դաշնամուրները, որոնք ես նւագել եմ, երբ ես ուսանող էի»,- ասում է Բաուերսը:

Panorama.am

Related Articles

Back to top button