Իրական Նոր տարի
Վաղուց է ինձ մօտ,
Չկայ մանկութեան
Քաղցր ու խանդավառ, օրեր տօնական,
Նոր տարւայ շեմին։
Ինչպէ՞ս պիտ լինի…
Երբ «ռմբերն» են, իջնում երկնքից,
Փոխան «սայլակի»
Տանիքից «կրակ»,
Փոխան «Ձմեռ պապ»։
Ձայներ «ճիչերի»,
Փոխան «երգ – ծիծաղ».
«Պատերազմ, աւեր»
Փոխան «զարդարանք»։
Էլ ի՞նչ «Նոր տարի»…
Դու մեր Նոր տարի,
Տօն աւանդական.
Մեր հին դարերի,
Պապերի յիշատակ։
Երբ մանուկ էինք,
Պահանջում էինք՝
Տոպրակներով լի,
Միրգ ու խաղալիք։
Հիմա մեծացել,
Ասես մեզ հետ էլ,
Պահանջներն մեծացել.
Կուզեմ քեզանից՝ քանի լաւ բաներ՝
Ապրեն ազգերը, խաղաղ ու անհոգ,
Լռեն ձայները, բոլոր զէնքերի.
Մայրերը խնդան, բոլոր աշխարհի,
Երգ ու պար լինի, Նոր տարւայ շեմին։
Այ, կը լինի այդ ժամ,
«Իրական Նոր տարի»
Մենք էլ կը կանչենք՝
Գալուստդ բարի։
ՔԱՐՄԷՆ ԹԱՀՄԱԶԵԱՆ
24.12.2023թ.
Թեհրան