ԻրանՄշակութային
«Շադ» հարթակի նոր ժամանակացոյցը

«ԱԼԻՔ» – Հրապարակւել է «Շադ» կրթական հարթակում դասերի անցկացման ժամերի նոր ժամանակացոյցը։
Համաձայն նոր կարգաւորման՝
Ամէն օր ժամը 07:00-ից՝ 10:00-ը, հարթակում կը մասնակցեն միայն միջնակարգ օղակի երկրորդ փուլի (10–12-րդ դասարանների) աշակերտները։
Ժամը 10:00-ից՝ 13:00-ը նախատեսւած է միջնակարգ օղակի առաջին փուլի (7–9-րդ դասարանների) աշակերտների համար։
Ժամը 13:00-ից՝ 15:00-ը, դասերին կը մասնակցեն տարրական օղակի երկրորդ փուլի (4–6-րդ դասարանների) աշակերտները։
Ժամը 15:00-ից՝ 17:00-ը նախատեսւած է տարրական օղակի առաջին փուլի (1–3-րդ դասարանների) աշակերտների համար։



