ՄարզականՄիջազգային

Հռոմի Պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին, այդ թւում՝ Մխիթարեանին

«Ինտեր Միլանը» հրապարակել է Հռոմի Պապ Լեւոն XIV-ի հետ հանդիպումից լուսանկար։

Իտալիայի չեմպիոնների պատւիրակութիւնը, այդ թւում հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարեանը, ժամանել է Վատիկան՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ հանդիպման։ Այսօր միլանցիները Հռոմում կը խաղան «Լացիոյի» դէմ։

Պապը շնորհաւորել է թիմին Սերիա A-ում տարած յաղթանակի կապակցութեամբ. «Ես ձեզ հրաւիրում եմ խորհրդածել ձեր փորձի մասին, որպէսզի կարողանաք օգտակար ուղերձ փոխանցել երիտասարդներին։ Շատերը ձեզ հերոսներ են համարում»։

«Ինտեր Միլանի» նախագահ Բեպպէ Մարոտան Հռոմի Պապին նւիրել է ակումբի մարզաշապիկ։

Related Articles

Back to top button