ՄիջազգայինՔաղաքական

Գարիկ Քեռեան. «Առիւծի կաթ էին խմել ուլտրալիբերալները»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Գարիկ Քեռեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«Մակրոնը եւրոլիդերների երկու խորհրդակցութիւն կազմակերպեց, եղան խրոխտ յայտարարութիւններ, որ կը շարունակեն օգնութիւնը Ուկրաինային, որ իրենք հաստատակամ են եւ էլի նման բաներ: Քիչ էր մնում ԱՄՆ-ին ուղարկէին այնտեղ, որտեղից, որ եկել է: Կարճ ասած` առիւծի կաթ էին խմել ուլտրալիբերալները: Այսօր յայտնի դարձաւ, որ Սթարմերը Մակրոնի հետ յաջորդ շաբաթւայ սկզբին գնում են Վաշինգտոն, որ տեսնեն` շէֆն ինչ է ասում: Տեսնենք Թրամփի արձագանգը, չնայած դժւար չէ կռահել ինչ կասի եւրոհերոսներին, իսկ մինչ այդ նոր զոհեր եւ աւերածութիւններ Օդեսայում: Իհարկէ առաջին տուժւածը ուկրաինացի հասարակ ժողովուրդն է՝ իր ցաւի ու տառապանքի հետ: Եւրոպական Միութեան առաջատար քաշող ուժը Գերմանիան, որն իր տնտեսական պոտենցիալով գրեթէ հասել էր հեգեմոնիայի, այժմ տեսնում է անհեռանկար հակառուսականութեան հետեւանքները: Զրկւելով ռուսական էժան գազից, հսկայական կորուստներ կրելով արդիւնաբերական ոլորտներում՝ Շոլցը օրերն է հաշւում, թէ երբ կը գան ընտրութիւնները, որ «պատւով» հեռանայ: Ինչ-որ առումով ականատես եղանք Գերմանիայի դեինդուստրալիզացիային: Եւրոպայում հեգեմոնիայի համար հազարամեայ պայքարը Ֆրանսիայի, Գերմանիայի եւ անգլոսաքսերի միջեւ շատ իւրօրինակ աւարտ է ունենում: 1918 եւ 1945 թթ. կրկնութիւն, այս անգամ Ուկրաինայում միջնորդաւորւած պատերազմում ֆիասկոյի տեսքով: Այս մասին նախազգուշացնում էին Բունդեսթագի ընդդիմադիր պատգամաւորները: ԱՄՆ-ից եկող խտացւած գազը դառնում է քաղաքական գործօն, Հիւսիսային Հոսք ոչնչացւած գազատարների շիրիմի վրայ: Իրավիճակից ելքեր փնտրող Մակրոնը փորձում է ֆրանկոգերմանական բեւեռի վերաձեւման: Դրա համար էլ ԵՄ ղեկավարների խորհրդակցութեանը հրաւիրել էր նաեւ Բրեքսիթով ԵՄ-ից ամուսնալուծւած Բրիտանիայի վարչապետին: Յիշենք նաեւ՝ եւրոպական հեգեմոնիայի համար պայքարում Ֆրանսիան 20-րդ դարում առաջնագծում էր, բայց աջ ու ձախ հակազդեցութեան հզօր իմպուլսներ էր ստանում Լոնդոնից եւ Բեռլինից: Այնպէս որ, արեւմտամէտ հայ քաղաքագիտունների դարակազմիկ կանխատեսումները միասնական ժողովրդավար Արեւմուտքի փրկչական գլոբալ դերակատարման մասին ընդդէմ փորձանքաստեղծ ռուսների, վերածւում են քարոզչական փուչիկի: Բայց դէ, մարդիկ հօ ձրի չեն վերլուծում, գործ են անում, ոչ մի տեղ չեն աշխատում, բայց լաւ էլ ապրում են»: Այս մասին հաղորդել է Yerevan.today-ը:

Related Articles

Back to top button