ՀամայնքՆոր Ջուղա

Հաղորդագրութիւն Սպահանի հայոց թեմի 18-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի դիւանի

Սպահանի հայոց թեմի 18-րդ նստաշրջանի Պատգ. ժողովի աշխատանքի մեկնարկը տրւեց չորեքշաբթի՝ սեպտեմբերի 3-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, պատկան Ընտրական յանձնախմբի հրաւէրով, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանի, 18-րդ նստաշրջանի Պատգ. ժողովի Ընտրական յանձնախմբի անդամների, թեմի շրջաններից ընտրւած պատգամաւորների, քահանայից դասի ներկայացուցիչների, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի անդամների:

Նիստը բացւած յայտարարւեց Սրբազան Հօր աղօթքով, ապա Ընտրական յանձնախմբի ատենապետ Հրաչ Տէր-Յովհաննիսեանը զեկոյցով հանդէս եկաւ իրենց յանձնախմբի  գործունէութեան կապակցութեամբ, որից յետոյ ընտրեալներն պատգամաւորութեան մանդատներն ստացան Սրբազան Հօրից:

Շարունակութեան մէջ նախ ընտրւեց 18-րդ նստաշրջանի Պատգ. ժողովի դիւանը հետեւեալ կարգով՝

Նոէլ Մինասեան՝   ատենապետ

Աշոտ Դաւթեան՝   փոխատենապետ

Սքարլետ Հայրապետեան՝   ատենադպիր

Նորւիկ Պօղոսեան՝   ատենադպիր

Այնուհետեւ ժողովը վերահաստատելով 17-րդ նստաշրջանի Պատգ. ժողովի դիւանի որոշումը՝ Թեմական եւ Կրօնական խորհուրդների ու Հաշւեքննիչ մարմնի գործունէութեան երկարաձգման կապակցութեամբ, յետ քւէարկութեան, Թեմական խորհրդի կազմի համալրման համար ընտրեց՝ Սարմէն Մինասեանին եւ Նահապետ Մելիքեանին:

Միամեայ ժամանակաշրջանի համար՝ որպէս ժողովին մասնակից խորհրդակցական ձայնով հրաւիրեալներ ընտրւեցին՝ Արբի Բաբայեանը, Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, Սարօ Պօղոսեանն ու Սիլւա Յովսէփեանը:

Յատկանշելի է, որ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, ով աշխատանքի պատճառով բացակայում էր նիստից, ողջոյնի խօսք էր ուղղել ժողովականներին, որն ընթերցւեց նիստի ընթացքում:  

Ընթացքում Դիւանի անունից արտայայտւեց ատենապետ Նոէլ Մինասեանը, իսկ աւարտին՝ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը:

Ս.Հ.Թ. 18-րդ նստաշրջանի Պատգ. ժողովի դիւան

Related Articles

Back to top button