ԹեհրանՀամայնքՄշակութային

Դերենը պատմում է իր մասին

Ես Դերեն Բրաթի Մասիհի՝ ծնւել եմ 05.03.2005 թւականին Թեհրանում, հայրենասէր եւ երաժշտասէր ընտանիքում:

Ստացել եմ հայեցի դաստիարակութիւն եւ արւեստի յատկապէս երաժշտութեան հանդէպ անսահման սէր:

Լաւագոյն կերպով տիրապետում եմ անգլերէն եւ պարսկերէն լեզուներին:

Նախնական ուսումս ստացել եմ՝ Թեհրանի հայոց «Ն. Գիւլբենգեան» տարր. դպրոցում. ապա կրթութիւնս շարունակել եմ «Թեհրանի Տղայոց Երաժշտութեան Պետական Կոնսերւատորիա»-ում եւ վկայագրւել դիպլոմայով:

Այժմ նկատի ունենալով սէրս եւ ընդունակութիւնս հանդէպ երաժշտութիւն, ցանկանում եմ բարձրագոյն ուսումս շարունակել եւ Մայր Հայրենիքում:

Տասնմէկ տարեկանից յաճախել եմ դաշնամուրի դասընթացների. առաջին ուսուցիչս եղել է Տիգրան Մեսրոպեանը: Այնուհետեւ հայ եւ պարսիկ երաժշտագէտների մօտ կատարելագործել եմ իմ հմտութիւնները Թեհրանում եւ Երեւանում. մասնակցել եմ երաժշտական վարպետներ՝ մայեստրօ Ռաֆայէլ Մնացականեան, Մարինէ Մարգարեան, Արփինէ Իսրայէլեան, Ալի Ռեզա Ռադ, Սէյէդ Մոհամմադ Թոնեքաբոնի, Նիմա Գուռան եւ Ամիր Հոսէյն Ռամազանի դասընթացներին:

Տիրապետում եմ նաեւ գիթառ (guitar) եւ պարսկական թոնբաք՝ նւագարաններին:

Ուսմանս հետ զուգընթաց մասնակցել եմ բազմաթիւ հայկական եւ պարսկական փառատօների ու մրցոյթների որոնցում արժանացել եմ գնահատագրերի, շնորհակալագրերի եւ պատւոգրերի:

2019 թւականին՝ Արցախի Հանրապետութեան գիտութեան, կրթութեան եւ սպորտի նախարարութեան կողմից կազմակերպւած ասմունքի ութերորդ համահայկական փառատօնին, Շուշի քաղաքում:

2021-ին՝ Թեհրանի 39-րդ «Ֆարդա» մշակութային փառատօն-մրցոյթին՝ դաշնամուրի կատարում՝ արժանանալով երկրորդ կարգի գնահատագրի:

2021-ին՝ Թեհրանի 39-րդ «Ֆարդա» մշակութային փառատօն-մրցոյթին՝ գիթառի կատարում՝ արժանանալով երկրորդ կարգի գնահատագրի:

2022-ին՝ Թեհրանի 40-րդ մշակութային եւ արւեստի մրցոյթին դաշնամուրի կատարում՝ արժանանալով գլխաւոր մրցանակին:

Թեհրանի «Քուշա» կենտրոնի նախաձեռնութեամբ կազմակերպւած «Առաջին շրջանի լաւագոյն նւագիչների մրցոյթ»-ում՝ դաշնամուրի կատարումով առաջին տեղը:

Թեհրանի Արւեստի Ակադեմիայի կողմից կազմակերպւած մրցոյթին արժանացել եմ լաւագոյն մրցանակին:

2022-ին՝ «Սոլիստ» դաշնամուրի ակադեմիայից՝ պատւոյ վկայագիր:

2022 թւականին՝ Թեհրանի «ՀՈՒՍԿ» հաստատութեան (Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն) կողմից կազմակերպւած Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցին նւիրւած ձեռնարկին՝ դաշնամուրի կատարումով:

2022 թւականին՝ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան նախաձեռնած՝ Հայոց Եղեռնի ոգեկոչման 107-ամեակին նւիրւած միջոցառմանը եւ լուսանկարիչ՝ Էրհան Արիքի «ԿԱՅԱՆ» ցուցահանդէսին՝ դաշնամուրի կատարումով:

24 յուլիսի 2023 թւակիր նամակով Թեհրանի ՀԲԸՄ (Հայ Բարեգործական Ընդհանուր միութիւն) միութեան կողմից ստացել եմ գնահատական նամակ, ուր հակիրճ կերպով անդրադարձել է իմ կենսագրութեան, նկարագրին եւ գործունէութեանս:

Նաեւ 2022-2023 տարեշրջաններում հետեւեալ ծրագրերին իմ մասնակցութիւնն եմ բերել:

– Մայիս-յունիս 2023-ին մասնակցել եմ մայեստրօ Ռաֆայէլ Մնացականեանի վարպետաց դասընթացների եւ ստացել վկայագիր:

– Հայաստանում, Գերմանիայի եւ Իտալիայի հիւպատոսարաններում, եկեղեցական ծրագրերին նւագել եմ Օրգան նւագարան:

– Նկարահանւել եմ կինոյում՝ որպէս դաշնակահար եւ դերասան:

– Մասնակցելով «Աւա» երաժշտական կենտրոնի քննութեանը ստացել եմ հարիւր տոկոսանոց արդիւնք եւ վկայագիր: Յատկանշական է, որ  քննութիւնը առաջին անգամ էր Իրանում կայանում:

Նաեւ զբաղւում եմ ստեղծագործութեամբ. թողարկել եմ իմ հեղինակած առաջին երաժշտութիւնը դաշնամուրի համար «Խելագար մարտ»-ը խորագրով եւ շուտով թողարկելու եմ առաջին ալբոմս:

Դերեն Բրաթի Մասիհի

Related Articles

Back to top button