ՄիջազգայինՔաղաքական

ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար. «Վտանգ կայ, որ յետ մնանք Ռուսաստանից եւ Չինաստանից»

«ԱԼԻՔ» – ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Մարկ Ռեուտէն անվտանգութեան իրավիճակն անւանել է վատթարագոյնն իր ողջ կեանքի ընթացքում: Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:

Ըստ Ռեուտէի՝ Ռուսաստանը «պատրաստւում է երկարաժամկէտ դիմակայման Ուկրաինայի եւ մեզ հետ», իսկ Արեւմուտքը պատրաստ չէ նրան, ինչ կը լինի չորսից հինգ տարի յետոյ, քանի որ Ռուսաստանն աւելացնում է զէնքը եւ «սովորում մարտի դաշտում»:

Պաշտպանական ծախսերը 2025 թւականին կարող են կազմել Ռուսաստանի պետական ​​բիւջէի մէկերրորդը, ինչը ռեկորդային ցուցանիշ է սառը պատերազմից ի վեր: Չինաստանը նոյնպէս յետ չի մնում, նշել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը. եթէ 2020 թւականին նա ունէր 200 միջուկային մարտագլխիկ, ապա մինչեւ 2030 թւականը, ակնկալւում է, որ կունենայ 1000-ից աւելի։ Չինաստանի ներդրումները տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում աճում են հսկայական տեմպերով, իսկ սպառազինութիւնների բարձր տեխնոլոգիական համակարգերը, ըստ Ռիւտէի,  Չինաստանն ԱՄՆ-ից հինգից վեց անգամ աւելի արագ է ձեռքբերում։

«Ռուսաստանը, Չինաստանը, ինչպէս նաեւ Հիւսիսային Կորէան եւ Իրանը ակտիւօրէն փորձում են թուլացնել Հիւսիսային Ամերիկան ​​եւ Եւրոպան։ Նրանք փորձում են խաթարել մեր ազատութիւնը։ Նրանք ցանկանում են վերափոխել աշխարհակարգը»,- կարծում է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը։ Ըստ նրա, Ռուսաստանի զէնքի գործարաններն աշխատում են շուրջօրեայ ռեժիմով։

«Ռուսաստանն ու Չինաստանը շտապում են առաջ։ Մենք վտանգւած ենք յետ մնալու: Սա շատ վտանգաւոր է։ Բայց սրանից կարելի է խուսափել: Եթէ ​​մենք հզօրացնենք մեր արդիւնաբերութիւնը, կարող ենք առաջ անցնել մեր մրցակիցներից»,- կոչ է արել Ռեուտէն:

Նա յիշեցրել է, որ սառը պատերազմի տարիներին եւրոպական երկրները պաշտպանութեան վրայ ծախսում էին ՀՆԱ-ի աւելի քան 3%-ը, իսկ այժմ 2%-ն արդէն բաւարար չէ, չնայած այն հանգամանքին, որ որոշ երկրներ դեռ 2%-ից պակաս են ծախսում։

Related Articles

Back to top button