ՄիջազգայինՔաղաքական

Բլինքէնը չյայտարարւած այց է կատարել Իրաք՝ քննարկելու Սիրիայի ապագայի վերաբերեալ հարցեր

«ԱԼԻՔ» – ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնը չյայտարարւած այց է կատարել Իրաք՝ հանդիպելու վարչապետ Մուհամմեդ Շիա ալ Սուդանիի հետ` հարեւան Սիրիայի ապագայի շուրջ բանակցութիւնների համար: Յայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեան նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, կարեւոր ազդեցութիւն ունի տարածաշրջանի վրայ, ու կարեւոր է, որ ե՛ւ տարածաշրջանի երկրները ե՛ւ ոչ միայն նրանք, ջանքեր գործադրեն օգնելու սիրիացի ժողովրդին՝ դուրս գալու ստեղծւած իրավիճակից:

Բլինքէնը Իրաք է մեկնել Թուրքիա կատարած այցից յետոյ: Անկարայում նա հանդիպել էր Թուրքիայի նախագահի եւ արտգործնախարարի հետ: Պետքարտուղարը նշել էր, որ համաձայնութիւն կայ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ այն հարցում, թէ երկու երկրներն ինչ կը ցանկանային տեսնել Սիրիայում՝ Ասադի տապալումից յետոյ: Բլինքէնը յայտնել է նաեւ, որ հանդիպման ընթացում անդրադարձ է եղել Գազայում տիրող իրավիճակին: Նա յոյս է յայտնել, որ հնարաւորութիւն կայ վերջապէս փորձելու աւարտին հասցնել հրադադարի համաձայնագիրը:

Related Articles

Back to top button