ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
Դեսպան Սոբհանին ՀՀ փոխվարչապետի հետ քննարկել է Իրան-ՀՀ յարաբերութիւնների օրակարգի առանցքային հարցերը

«ԱԼԻՔ»- ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետի գրասենեակը:
Հանդիպման ընթացքում քննարկւել են հայ-իրանական երկկողմ յարաբերութիւնների օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձ է կատարւել նաեւ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցութեան խորացման հեռանկարներին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին: