ՄիջազգայինՔաղաքական

Ֆրանսիայի ԱԳՆ. «Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան»

«ԱԼԻՔ» – «Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան»: Այս մասին ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի՝ անգլիական BBC-ին տւած հարցազրոյցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոէլ Բարրօն։

Նա յայտարարել է, որ Ուկրաինան կարող է ֆրանսիական հեռահար հրթիռներ արձակել Ռուսաստանի վրայ «ինքնապաշտպանութեան համար», բայց չի հաստատել, թէ արդեօք ֆրանսիական զէնքն արդէն օգտագործւել է:

«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Ինչո՞ւ: Որովհետեւ վտանգւած է մեր անվտանգութիւնը: Ամէն անգամ, երբ ռուսական բանակը մէկ քառակուսի կիլոմետրով առաջ է գնում, սպառնալիքը մէկ քառակուսի կիլոմետրով մօտենում է Եւրոպային»,- ասել է Ֆրնասիայ ԱԳՆ ղեկավարը:

Related Articles

Back to top button