ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգային

Իրանը յայտնել է, որ ԵԱՏՄ-ից արտահանման ամենամեծ բաժինը հասել է Ռուսաստանին, Հայաստանին եւ Ղազախստանին

«ԱԼԻՔ» – Իրանի եւ Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալը դեկտեմբերի վերջին կազմել է 2.704 մլրդ. դոլար՝ յայտնում է ԻՌՆԱ-ն։

Իրանի մաքսատան ղեկավար Ֆարուդ Ասգարին նշել է, որ Իրանի արտահանման ծաւալն այդ երկրներ կազմել է մօտաւորապէս 1 մլրդ. 494 մլն. 839 հազար դոլար, ինչը 20.79 տոկոսով աւելի է նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ։

Նրա տեղեկութիւններով՝ նշւած ժամանակահատւածում արտահանւած ապրանքների կշիռը կազմել է 3 մլրդ. 857 մլն. կիլոգրամ՝ 21.69 տոկոսով աւելի, քան նախորդ տարի։

Նա յաւելել է, որ Իրանի արտահանման ամենամեծ բաժինը հասել է Ռուսաստանի Դաշնութեանը, Հայաստանին եւ Ղազախստանին։

Related Articles

Back to top button