
«ԱԼԻՔ» – Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի, սակայն հաւանական պատերազմի մասին յայտարարութիւնները համարում է ասեկոսեներ, ArmeniaSputnik-ին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նպատակը տարածաշրջանում իրավիճակն արհեստականօրէն սրելն է։ Այս նարատիւները եւ նրանց ստեղծած հոգեբանական մթնոլորտը որեւէ ազդեցութիւն չունեն մեզ վրայ։ Միեւնոյն ժամանակ, մենք կարծում ենք, որ դիւանագիտութեան պատուհանը բաց է մնում, եւ մենք պատրաստ ենք ցանկացած արկածախնդրութեան։
Աւելի վաղ որոշ լրատւամիջոցներ գրել էին, որ Իրանի հետ յարաբերութիւններում աճող լարւածութեան ֆոնին ԱՄՆ-ն լրացուցիչ ուժեր եւ միջոցներ է տեղափոխում Մերձաւոր Արեւելք։