Այլ

Իւղալի կաթնամթերքը կարող է խորացնել այրոցի զգացողութիւնը

Եթէ դուք այրոց ունէք, ապա պէտք է խուսափէք պանիր եւ այլ իւղալի կաթնամթերք օգտագործելուց, քանի որ դրանք կարող են դանդաղեցնել ստամոքսի դատարկումը եւ խորացնել ախտանիշները: Այս մասին WelnessPulse-ին է պատմել ամերիկացի թերապեւտ Մայքլ Չիչակը։

Ըստ նրա, գաստրոէզոֆագեալ ռեֆլիւքսային հիւանդութեան (ԳԷՌՀ) սրման հիմնական «սադրիչները» թթու, տապակած, կծու սնունդն է, ինչպէս նաեւ թէյը, սուրճը, գազաւորւած ըմպելիքն ու քաղցրաւենիքը։ Սա քրոնիկ պաթոլոգիա է, որի դէպքում ստամոքսի կամ բարակ աղիքի պարունակութիւնն ընկնում է կերակրափող: Սա կարող է առաջացնել կրծքաւանդակի շրջանում այրոցի զգացողութիւն, կոկորդի ցաւ եւ թթւահամ բխկոց:

Թթւային ռեֆլիւքսն առաջանում է, երբ կերակրափողի ստորին սֆինկտերը՝ կերակրափողի եւ ստամոքսի միջեւ ընկած մկանը, «դուրս» է բացւում, թէեւ սովորաբար այն պէտք է պարունակութիւնը միայն ներս անցկացնի: Որոշ իւղալի կաթնամթերքներ, ինչպիսիք են պանիրը եւ սերուցքը, կարող են դանդաղեցնել ստամոքսի դատարկումը: Սա կարող է լրացուցիչ ժամանակ տալ պարունակութեանը վերեւ «բարձրանալու» համար: Նոյնպիսի վտանգ են ներկայացնում արագ սնունդը, տապակած միսն ու շոկոլադը։

Այրոցի ախտանիշները թեթեւացնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս ուտել ամբողջական հացահատիկից պատրաստւած հաց, բանջարեղէն, ընկուզեղէն, թթւեցւած բանջարեղէն եւ կենդանի բակտերիաներով եոգուրտներ:

News.am

Related Articles

Back to top button