ՄիջազգայինՔաղաքական
Թրամփ. «Հաւատում եմ Պուտինի՝ խաղաղութեան հասնելու մտադրութեանը»

«ԱԼԻՔ» – Հաւատում եմ Պուտինի՝ խաղաղութեան հասնելու մտադրութեանը։ Ուկրաինայի հետ գործ ունենալն աւելի դժւար է, քան Ռուսաստանի։ Այս մասին Սպիտակ տանը յայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հաղորդում է tert.am-ը:
«Ես հաւատում եմ Պուտինին, մենք Ռուսաստանի հետ շատ լաւ յարաբերութիւններ ունենք: ԱՄՆ-ի աջակցութիւնն Ուկրաինային կախւած կը լինի խաղաղ բանակցութիւնների նրա պատրաստակամութիւնից»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ չի տեսնում Ուկրաինայի կողմից հակամարտութիւնը դադարեցնելու ցանկութիւն, իսկ Եւրոպան չի պատկերացնում, թէ ինչպէս վերջ դնել Ուկրաինայի հակամարտութիւնը։