ՄիջազգայինՔաղաքական
ԱՄՆ փոխնախագահ. «Ո՛չ Եւրոպան, ո՛չ ԱՄՆ-ն, ոչ էլ Ուկրաինան չեն կարող շարունակել այս պատերազմը»

«ԱԼԻՔ» – Ո՛չ Միացեալ Նահանգները, ո՛չ Եւրոպան, ո՛չ Ուկրաինան այլեւս չեն կարող շարունակել ռազմական գործողութիւնները, բոլոր կողմերը պէտք է նստեն բանակցութիւնների սեղանի շուրջ, ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջէյ Դի Վենսը։ Այս մասին հաղորդել է news.am-ը:
«Մենք հիմա այնպիսի վիճակում ենք, որ ո՛չ Եւրոպան, ո՛չ ԱՄՆ, ոչ էլ ուկրաինացիները չեն կարող շարունակել այս պատերազմը։ Այդ պատճառով էլ կարեւոր է, որ բոլորը նստեն բանակցութիւնների սեղանի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յստակ ուղերձ է փորձում փոխանցել, որ ուկրաինացիները պէտք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ եւ սկսեն ԱՄՆ-ի հետ քննարկել հանքային պաշարների վերաբերեալ գործարքը»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։