ՄիջազգայինՔաղաքական

NBC News. «Քամալա Հարիսը մինչեւ ամառւայ վերջ կորոշի՝ արդեօք առաջադրւելու է Կալիֆորնիայի նահանգապետի պաշտօնում»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը մինչեւ ամառւայ վերջ կորոշի՝ արդեօք առաջադրւի Կալիֆորնիայի նահանգապետի պաշտօնում, յայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով իր աղբիւրին։

Ասեկոսէները՝ արդեօք նա կառաջադրւի, ի յայտ եկան 2024 թւականի նախագահական ընտրութիւններում պարտւելու յաջորդ օրը։ Հարիսը չի բացառում նաեւ 2028 թւականին նախագահի պաշտօնում առաջադրւելու հնարաւորութիւնը։ Թէեւ դեմոկրատների նախնական ընտրութիւնները կարող են մրցունակ պայքարում անցնել, նա «բաց է պահում բոլոր տարբերակները»,-նշել է աղբիւրը:

Հարիսն այս շաբաթավերջին Լաս Վեգասում մասնակցում է արհեստական բանականութեան վերաբերեալ զրոյցին:

Related Articles

Back to top button