ՄիջազգայինՔաղաքական

Մակրոն. «Եւրոպայի ապագան չի կարող որոշւել Մոսկւայում կամ Վաշինգտոնում»

«ԱԼԻՔ» – Էմմանուէլ Մակրոնը յայտարարել է, որ որոշել է Ֆրանսիայի միջուկային զէնքի կիրառման շուրջ քննարկում սկսել` ԵՄ-ն պաշտպանելու համար: Հաղորդում է tert.am-ը:

Նա նշել է, որ Ուկրաինայիում խաղաղութիւնը չի կարող հաստատւել կապիտուլիացիայով:

«ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմի հարցում փոխել է դիրքորոշումը, նաեւ մտադիր է մաքսատուրքեր սահմանել Եւրոպայի համար։ Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի եւ Եւրոպայի համար։ Խաղաղութեան ճանապարհը չի կարող լինել առանց Ուկրաինայի կամ Ուկրաինայի կապիտուլիացիայով: Եւրոպայի ապագան չի կարող որոշւել Մոսկւայում կամ Վաշինգտոնում: Նախաձեռնելու եմ եւրոպացի դաշնակիցների հետ ռազմավարական քննարկումներ Ֆրանսիայի միջուկային զէնքի հովանոցը ողջ ԵՄ-ի վրայ տարածելու հարցով։ Ինչ համաձայնութեան էլ գանք, վերջնական որոշումը կը պատկանի Ֆրանսիայի նախագահին` Զինւած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարին»,-յայտարարել է նա:

Related Articles

Back to top button