Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սեւակ Յակոբեան. «Խմբակը շատ խառը գործի մէջ է»

«ԱԼԻՔ» – Yerevan.today-ի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանն անդրադարձել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պագամաւորներ Սէյրան Օհանեանին եւ Արծւիկ Մինասեանին անձեռմխելիութիւնից զրկելու, ինչպէս նաեւ քաղաքագէտ Կարէն Իգիթեանի մուտքը Հայաստան արգելելու փաստին:

«Խմբակը շատ խառը գործընթացի մէջ է։ Փաստացի՝ իշխանութիւնը 7 տարւայ պայքարի արդիւնքում կարողացաւ իրեն հակառակորդ դարձնել ամբողջ երկրին ու ժողովրդին՝ իր բոլոր շրջանակներով՝ Սփիւռք, Եկեղեցի, գործարարներ, գիւղացիներ, պետական հիմնարկների ոչ բարձր պաշտօններում աշխատողներ, իսկ յաճախ՝ նաեւ բարձր պաշտօնեաներ, մշակոյթի-արւեստի գործիչներ, քաղաքական գործիչներ, կուսակցութիւններ։ Այս նշածս ու չնշածս բոլորին անկանոն հարւածներ են հասցնում։ Նիկոլը գիտի, որ իրենից ամբողջ ժողովուրդը յոգնել է, չօգտագործեմ աւելի ճիշտ բնորոշող բառը, ու ինքն այդ բոլորին որպէս թշնամի է աշխատում, փորձում է հարւածներ հասցնել։ Նիկոլի ձեռքին է ուժը, բայց խելքը, գաղափարը՝ ոչ․ դրա համար էլ նա մարդկանց կալանաւորում է, սակայն տակը չկայ հիմք։ Իր ձեռքին է պետական ռեսուրսները, բայց չունի հանրային աջակցութեան ռեսուրս։ Դրա համար միայն ոստիկաններն են, ԱԱԾ-ն է, իսկ ուրշները չկան։ Ասօրւայ խորհրդարանում շարունակւող գործընթացը հէնց դա է․ յանձնարարւել է քրգործ յարուցել Արծւիկ Մինասեանի, Սէյրան Օհանեանի, Արթուր Սարգսեանի նկատմամբ։ Ինչ-որ բան կտրտել-կարել-կպցրել են, բայց նիւթ չկայ։ Գլխաւոր դատախազը թիւ մէկ քաղաքական ամբիոնից սուտ է խօսում, տեղում բռնւում, բայց թէկուզ հարիւր անգամ սուտը բռնւի, մէկ է՝ քւէարկելու հրահագնը ունեն։ Մարդիկ լրջօրէն հաւատում են, թէ ահաբեկչութիւն է՞ կանխւել։ Ո՞վ է հաւատում։ Բայց դէ դատախազն իր գործիքն է, օգտագործում է։

Երէկ (յուլիսի 6-ԽՄԲ.) կարդացինք, որ կովկասագէտ Կարէն Իգիթեանի մուտքը Հայաստան արգելւել է։ Իրենց ձեռքում է այդ որոշման կայացման իրաւունքը, կայացրել են՝ առանց որեւէ հիմքի ու բացատրութեան։ Իսկ որեւէ մէկին հետաքրքրում է՞ հիմքը․ ինձ էլ չի հետաքրքրում, թէ ոնց կը պարզաբանեն։ Կարէն Իգիթեանը ընդդիմադիր է․ հիմքը դա է։ Ու յատկապէս այս պարագայում խնդրայարոյց է, որովհետեւ Կարէն Իգիթեանը բնակւում է Հայաստանում։ Այսինքն Հայաստանի բնակիչը երկրից մի քանի օրով դուրս է գալիս, յետ է գալիս չեն ընդունում։ Իսկ ո՞ւր գնայ։ Այս մարդը Հայաստաում է բնակւում։ Աբսուրդ է դա։ Եթէ դուք իմանաք, թէ ՀՀ սովորական քաղաքացիները ձեր մասին ինչեր են մտածում ու խօսում, գլուխներդ կը կպնի․ չնայած վստահ եմ՝ գիտէք․ բայց նրաք մէկ հոգի չեն, երկու հոգի չեն, 100 հազար հոգի չեն։ Ի՞նչ էք բոլորի հետ անելու, ցանկացած մէկը, որ հականիկոլական է, կարող է գործերով երկրից դուրս գալ, յետ գալուց չընդունէ՞ք։ Մենք այն օրին ենք հասել, որ հայը Հայաստան գալու համար պէտք է դատարանով շահի գործը։

Այո, դուք ունէք որոշում կայացնելու իրաւունք, բայց երբեք՝ ապօրինի որոշումներ։ Ձեր ձեռքին է տրւած արարադատութիւն իրականացնելու գործիքը, բայց ոչ ձեր ցանկութիւնները արդարադատութիւն ներկայացնելու։ Հայաստանեան բանտերում աւելի շատ ընդդիմադիրներ կան, քան յանցագործներ․ որովհետեւ դուք յանցագործութիւն էք հռչակել ձեզ ընդդիմադիր լինելը։ Սպանութիւն կազմակերպելու համար մեղադրւողին Նիկոլի դատարանն ազատ է արձակում ու նոյն դատարանը կալանաւորում է Սրբազանի՝ հարցազրոյցի համար։ Ու արդէն իրաւապահներին ֆէյսբուքով հրահանգ է տւել նոր սրբապղծութեան արշաւանք կազմակերպել Եկեղեցու վրայ՝ ընդդէմ Կաթողիկոսի, քանի որ Կաթողիկոսը սատարել է Սրբազանի հարցազրոյցը։ Երկու օր առաջ նշում էինք Սահմանադրութեան օրը։ Այս թւարկածս գործընթացները ի՞նչ կապ ունեն Սահմանադրութեան հետ։ Ոչ մի։ Այս իշխանութեան արածը մեծամասամբ քրօրէնսգրքով նախատեսւած են»,- գրել է նա:

Related Articles

Back to top button