Թրամփի կողմնակիցները Քամալա Հարիսին մեղադրում են Բայդէնի վիճակի մասին չյայտնելու մէջ
«ԱԼԻՔ» – Դոնալդ Թրամփի դէմ մահափորձից 8 օր անց ԱՄՆ նախագահ Ջօ Բադյէնը որոշեց հանել իր թեկնածութիւնը եւ դուրս գալ ընտրապայքարից նշելով, որ նա աջակցում է փոխնախագահ Քամալա Հարիսին՝ որպէս դեմոկրատ թեկնածու։
ԱՄՆ-ում ընթացիկ նախընտրական քարոզարշաւը կարող է նոր թափով բռնկւել։ Հարիսը հնարաւորութիւն ունի դառնալու պատմութեան մէջ առաջին սեւամորթ կինը, ով կը պայքարի նախագահի պաշտօնի համար:
Սա պատմական պահ է, եւ շատ հնարաւոր է, որ այս է պատճառը, որ Թրամփի թիմը ցանկանում էր պայքարել հէնց Բայդէնի դէմ, նրա՝ ով չէր կարողանայ համապատասխան պատասխան տալ իրեն:
Դեռեւս պարզ չէ, թէ ինչպէս է Բայդէնը հիմնաւորելու իր հեռանալը եւ արդեօք նա կանդրադառնայ իր առողջական վիճակին։ Ամերիկացի մեդիա փորձագէտների կարծիքով՝ եթէ նա դա անի, ապա անմիջապէս կը սկսւի բանավէճը, թէ արդեօք Բայդէնը կարող է նախագահ մնալ մինչեւ 2025 թւականի յունւարը:
Ի թիւս այլ բաների, Քամալա Հարիսի համար խնդիրներ կառաջացնի այն փաստը, թէ ինչու նա աւելի վաղ չի յայտնել, որ նախագահը բաւականաչափ առողջ չէ:
«Հարիսը ստում էր Բայդէնի մտաւոր կարողութիւնների մասին մօտ չորս տարի՝ դատապարտելով ազգը մի նախագահի, ով չի կարող անել իր աշխատանքը»,- արդէն X-ում գրել են Թրամփի օգնականը եւ փոխնախագահի թեկնածու Ջ. Դ. Վենսը: