«Սիմփսոններ»-ն ու Քամալա Հարիսը
«ԱԼԻՔ» – Դժւար է պատկերացնել ամերիկեան որեւէ շրդարձային քաղաքական իրադարձութիւն, որից յետոյ անդրադարձ չկատարւի յայտնի «Սիմփսոններ» անիմացիոն սիթքոմին:
Սրանից անմասն չի մնացել նաեւ Քամալա Հարիսի ԱՄՆ նախագահ դառնալու մրցապայքարի մասնակցութիւնը:
Ինչպէս հաղորդում են ամերիկեան ԶԼՄ-ները` այն բանից յետոյ, երբ Ջօ Բայդէնը հրաժարւեց մասնակցել նախագահական մրցավազքին, փոխնախագահ Քամալա Հարիսը համարւում է դեմոկրատների գլխաւոր պոտենցիալ թեկնածուն։
Անիմացիոն սիթքոմի երկրպագուները սերիալում յղումներ են գտել ամերիկեան քաղաքական իրականութեանը:
Այսպիսով, «Բարտը ապագայում» դրւագում (թողարկւած 2000 թւականին) Լիզա Սիմփսոնը դառնում է ԱՄՆ պատմութեան մէջ առաջին կին նախագահը։ Այս դրւագում «Սիմփսոններ»-ի անիմատորները Լիզային ներկայացրել են մարգարտեայ վզնոցով, մանուշակագոյն կոստիւմով եւ հսկայական մարգարտեայ ականջօղերներով։
Սա հէնց այն հագուստն էր, ինչ կրում էր Քամալա Հարիսը, երբ 2021 թւականի յունւարի 20-ին երդւեց որպէս Միացեալ Նահանգների փոխնախագահ։
Այս կանխատեսման շարունակութիւնը կարելի է գտնել «խնդրոյ առարկայ» դրւագում, որտեղ Լիզան փոխարինում է նախագահ Թրամփին եւ դժգոհում, որ նա հսկայական ճեղքւածք է թողել բիւջէում։