ԻրանՔաղաքական

Փեզեշքիան. «Իրանը պատերազմի չի ձգտում, բայց կը պաշտպանի իր իրաւունքները»

«ԱԼԻՔ» – «Իրանը պատերազմի չի ձգտում, բայց կը պաշտպանի իր իրաւունքները»: Այս մասին, երէկ՝ հոկտեմբերի 27-ին, կառավարութեան նիստի ընթացքում ունեցած ելոյթի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանն՝ անդրադառնալով Իրանի վրայ Սիոնիստական ռեժիմի վերջին յարձակմանը:

«Իրանը պատերազմի չի ձգտում, բայց կը պաշտպանի իր իրաւունքները՝ երկրի ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը: Մենք համապատասխան պատասխան կը տանք Սիոնիստական ռեժիմի ագրեսիային»,- ասել է նախագահը՝ յաւելելով. «Մեր սիրելի ժողովուրդը եւ Իսլամական Հանրապետութեան համակարգը վերջին 45 տարւայ ընթացքում ցոյց են տւել, որ երբեք չեն նահանջի իրենց դիրքերից որեւէ ագրեսորի առաջ»:

Փեզեշքիանը նշել է, որ աշխարհն այսօր ականատեսն է, որ այս յանցաւոր ռեժիմի կողմնակիցները՝ ԱՄՆ-ի գլխաւորութեամբ, խօսում են մարդու իրաւունքների եւ ազատութեան մասին, բայց լռութիւն են պահպանում արիւնահեղութեան եւ բռնութեան առջեւ. «Արդեօ՞ք այս երեխաները (զոհւած-ԽՄԲ.) ահաբեկիչներ էին, արդեօ՞ք Գազայի ճնշւած ժողովրդի սննդի եւ դեղորայքի ճանապարհը փակելը պատերազմի եւ քաղաքակիրթ աշխարհի սկզբունքներից մէկն է:

Այսօր աշխարհի արթուն խիղճն ատում է Սիոնիստական ռեժիմը եւ այս ռեժիմի դաժանա յանցագործութիւնները»:

«Մենք գիտենք, որ ԱՄՆ-ն հրահրում է Իսրայէլին կատարել այս նողկալի յանցագործութիւնները: Նրանք (ամերիկացիները) խոստացել էին վերջ տալ պատերազմին՝ Իրանի զսպւածութեան դիմաց, բայց, ցաւօք, չկատարեցին իրենց խոստումը»,- յաւելել է նա։

Related Articles

Back to top button