«ԱԼԻՔ» – Նախօրէին Սիստան եւ Բելուչիստան նահանգի Թաֆթան շրջանում տեղի ունեցած ահաբեկչական յարձակման համար պատասխանատու թիմը ոչնչացւել է: Այս մասին յայտարարութեամբ է հանդէս եկել ԻՅՊԿ հարաւարեւելեան «Ղոդս» բազան:
«Թաֆթանում տեղի ունեցած ահաբեկչութիւնից յետոյ, որի արդիւնքում նահատակւել էին ոստիկանութեան 10 ծառայողներ, Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի ցամաքային ուժերի «Ղոդս» բազայի ստորաբաժանումները, անվտանգութեան ուժերի ու Սիստան եւ Բելուչիստան նահանգի ոստիկանութեան հետախուզութեան վարչութեան համագործակցութեամբ, ԱԹՍ-ների գործողութեան արդիւնքում ոչնչացրել են ահբեկչական խմբաւորման չորս անդամի:
Չորս այլ ահաբեկիչներ եւս ձերբակալւել են՝ յայտնաբերման եւ հետապնդման գործողութեան ընթացքում, իսկ մի քանիսը վիրաւորւել են:
Հետապնդման գործողութիւնը կը շարունակւի մինչ խմբի անդամների ձերբակալութիւնը»,- ասւած է հրապարակւած յայտարարութեան մէջ:
Յիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին, Թաֆթան շրջանում զինւած բախում է տեղի ունեցել ոստիկանութեան ուժերի եւ ահաբեկիչ յանցագործների միջեւ:
Ոստիկանական ուժերի պարեկախումբը դարանակալ յարձակման է ենթարկւել ահաբեկիչ յանցագործների կողմից: Դաժան մարտերի ընթացքում նահատակւել են 10 ոստիկաններ եւ զինծառայողներ: