Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ-ն ճնշում է խաղաղութեան պայմանագրի հարցում

Չհերքւած տեղեկութիւններ կան, որ յուլիսի 20-ից յետոյ Նիկոլ Փաշինեանն ու Իլհամ Ալիեւը Դուբայում հանդիպելու են։ Իշխանական կուլիսներում խօսում են, որ հաւաքական Արեւմուտքը՝ ի դէմս ԱՄՆ-ի, խիստ շահագրգռւած է այդ հանդիպումով եւ փորձում է ճնշում գործադրել թուրք-ադրբեջանական տանդեմի վրայ, որ Դուբայում ինչ-որ մի փաստաթուղթ ստորագրւի, իսկ մինչեւ տարեվերջ՝ խաղաղութեան պայմանագիր։

Ըստ տեղեկութիւնների՝ Թրամփի վարչակազմն առաջարկներ է ուղարկել Երեւանին եւ Բաքւին` ապաշրջափակման եւ տարանցիկ ճանապարհների վերահսկողութեան վերաբերեալ, որտեղ էլ արծարծւել է ամերիկեան կամ ԱՄՆ ընտրութեամբ որեւէ կազմակերպութեան միջոցով միջանցքի վերահսկողութեան տարբերակը։ Իշխանական շրջանակներից դժւարանում են պատասխանել` կը յաջողւի՞ արդեօք ամերիկեան պլանը: Ասում են, որ Թուրքիան դէմ չէ, Փաշինեանի այցի ժամանակ քննարկւել է այդ հարցը, Ադրբեջանն է դիմադրում;

«Հրապարակ»

Related Articles

Back to top button