Հայաստան - ԱրցախՍփիւռքՔաղաքական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահութեամբ Արցախեան հարցի հետ կապւած նիստեր են անցկացւել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի  նախաձեռնութեամբ, երկու հեռավար նիստեր են տեղի ունեցել, Արցախեան նոր իրավիճակում իրադարձութիւններին ընդհանուր գնահատական տալու եւ առաջիկայ աշխատանքների ուղենիշերը ճշտելու նպատակով։

Նիստերին մասնակցել են Հայաստանից, Արցախից, Միացեալ Նահանգներից, Եւրոպայից, Հարաւային Ամերիկայից, Միջին Արեւելքից պատմաբաններ, միջազգային իրաւունքի մասնագէտներ եւ քաղաքագէտներ՝ Աշոտ Մելքոնեանը, Ռուբէն Սաֆրաստեանը, Արմէն Մարուքեանը, Վահրամ Բալայեանը, Վիգէն Չթրեանը, Սիմոն Փայասլեանը, Վահրամ Շամմասեանը, Խաչիկ Տէր-Ղուկասեանը, Նորա Պայրագտարեանը, Շահան Գանտահարեանը եւ խորհրդակցական նիստերի քարտուղար Ահարոն Շխրտմեանը;

 Առաջին նիստը կայացել է հոկտեմբերի 12-ին, այն նւիրւած էր Արցախեան իրադարձութիւնների պատճառա-հետեւանքային կապերին:

Քննարկումները վերաբերում են հետեւեալ հարցերին՝

ա) տարածաշրջանային իրադարձութիւններ եւ աշխարհաքաղաքականութիւն,

բ) բռնի տեղահանւածների հետ կապւած իրավիճակը եւ տարբեր պետութիւնների մօտեցումները, մարդասիրական օժանդակութիւններ,

գ) ռազմագերիների եւ պետական պաշտօնեաների ազատ արձակման պաանջների իրաւական հիմքեր

դ) Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունք՝ պայմանաւորւած անվտանգութեան  երաշխիքներով եւ իրաւունքների պաշտպանութեամբ,

ե) կրօնական- մշակութային ժառանգութեան իրավիճակ, պատմութեան նենգափոխում:

Երկրորդ նիստում կենտրոնացել են իրավիճակի յաղթահարման իրաւական հնարաւոր ուղիների վրայ:
Երկրորդ նիստի  օրակարգի առանցքը պէտք է լինի, աշխարհաքաղաքական նորագոյն իրադարձութիւնների լոյսի տակ, հայկական կողմի հետագայ աշխատանքային ուղիների քննարկումը։

Ակադեմիական-մասնագիտական բնոյթի քննարկման իւրաքանչիւր նիստի աւարտին, Վեհափառ Հայրապետը ամփոփել է առաջարկւած գործողութիւնների կէտերը, որոնք պիտի համալրւեն հեռավար խորհրդակցութիւնների  առաջիկայ նիստերով եւ պիտի հրապարակւեն, յատկապէս իբրեւ աշխատանքային ուղի առաջարկող վերլուծականներով։

Նշենք, որ համահայկական օրակարգի տարողութիւն  ունեցող այս հրատապ թեմաների քննարկումների  համար, Վեհափառ Հայրապետին նախաձեռնութեամբ այս ձեւով կը գործի մասնագիտական հարթակ, որին ներառւած են Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքից փորձագիտական մարդուժի ներկայացուցիչները։

Երրորդ նիստը տեղի կունենայ հոկտեմբերի 30-ին:

Related Articles

Back to top button