Իրանը Ռուսաստանում անցկացւող ռազմական ցուցահանդէսում ներկայացրել է «Մոհաջեր 10» նորագոյն ԱԹՍ-ն
«ԱԼԻՔ» – Մոսկւայի մերձակայքում անցկացւող «Բանակ 2024» ցուցահանդէսում Իրանը ներկայացրել է պաշտպանութեան ոլորտում իր վերջին ձեռքբերումները, ներառեալ հայրենական արտադրութեան անօդաչու թռչող սարքերը եւ հակաօդային պաշտպանութեան համակարգերը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Եռօրեայ ցուցահանդէսում, որը մեկնարկել է երէկ՝ օգոստոսի 12-ին, ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Բաղերիի անունից ցուցահանդեսի բացման արարողութեանը մասնակցել է գեներալ-մայոր Ալի Շադեմանին։
Ցուցահանդէսի առաջին օրը առաջին անգամ ներկայացւել է իրանական «Մոհաջեր 10» ԱԹՍ-ն, որը տեխնոլոգիապէս շատ աւելի առաջադէմ է, քան իրանական արտադրութեան նախորդ սերնդի ԱԹՍ-ները:
Նշենք, որ «Բանակ 2024» ցուցահանդէսում ներկայացւած իրանական ռազմական այլ մշակումների շարքում ներկայացւած են ռադարներ եւ էլեկտրոնային պատերազմի համակարգեր: