Թրամփը յայտարարել է Պուտինի հետ հանդիպման նախապատրաստութեան մասին
«ԱԼԻՔ» – ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախապատրաստման մասին։
«Նա ցանկանում է հանդիպել։ Եւ մենք պատրաստւում ենք: Նախագահ Պուտինը հանդիպում է ուզում, նա նոյնիսկ հրապարակաւ յայտարարեց այդ մասին։ Մենք պէտք է վերջ դնենք [ուկրաինական հակամարտութեանը]»,- ասաց նա լրագրողներին հինգշաբթի Ֆլորիդայում: Հեռարձակումն իրականացրել է Fox News հեռուստաալիքը։
«Ինչ վերաբերում է [Չինաստանի] նախագահ Սի Ցզինփինին, ապա շատ քննարկումներ են եղել։ Բազմաթիւ հանդիպումներ են նախատեսւած բազմաթիւ մարդկանց հետ, որոշներն արդէն կայացել են։ Բայց ես կը նախընտրէի սպասել մինչեւ յունւարի 20-ը [Թրամփի երդմնակալութեան օրը]»,- յաւելել է ամերիկացի ապագայ առաջնորդը։
Լրագրողները հանրապետականից հետաքրքրւել են, թէ ինչ ձեւաչափով կը ցանկանար բանակցութիւններ վարել Պուտինի եւ Սի Ցզինպինի հետ։ «Դա մնում է պարզել»,- պատասխանեց նա։