ՄԱԿ-ի ԱԽ-ի հետ յոյսեր կապելն անիմաստ է

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ երեկոյեան ընդունել է Հարաւային Աֆրիկայի Հանրապետութեան ԱԳ նախարար Գրէյս Նալեդի Մանդիսային:
Հանդիպման ընթացքում անդրադառնալով պաղեստինեան ճգնաժամին եւ սիոնիստական ռեժիմի կատարած յանցագործութիւններին, հարցականի տակ է դրել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի գործառոյթը աշխարհում անվտանգութեան եւ խաղաղութեան հաստատման եւ պահպանման գործում:
«Սիոնիստական ռեժիմին զինելով, ԱՄՆ-ն մեղսակից է Գազայի անպաշտպան ժողովրդի դէմ այդ ռեժիմի կատարած յանցագործութիւններում: Միեւնոյն ժամանակ, ԱՄՆ-ն կանխում է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում այդ յանցագործութիւնները դատապարտող բանաձեւի ընդունումը: Այլեւս յոյս չկայ, որ այս խորհուրդը որեւէ դերակատարութիւն կունենայ համաշխարհային խաղաղութեան պահպանման գործում»,- ասել է նախագահը: