Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Սամուէլ Կարապետեան. «Հայ եւ ռուս ժողովուրդներն ունեն ընդհանուր արժէքներ եւ դարաւոր աւանդոյթներ»

«ԱԼԻՔ»-Տնտեսութիւնից բացի, կայ եւս մէկ կարեւոր գործօն, որը Հայաստանը չպէտք է անտեսի․ դրանք հայ-ռուսական մշակութային կապերն են։ Այս մասին ապրիլի 12-ին Մոսկւայում Հայ գործարարների ասոցիացիայի հանդիպման ժամանակ ասել է «Տաշիր» ընկերութիւնների խմբի ղեկավար Սամուէլ Կարապետեանը։

«Մեր ժողովուրդներն ունեն ընդհանուր արժէքներ, բարեկամութեան եւ համագործակցութեան դարաւոր աւանդոյթներ։ Միլիոնաւոր հայեր ապրում եւ աշխատում են Ռուսաստանում՝ նպաստելով երկու երկրների զարգացմանը։ Եւ Ռուսաստանը մնում է արտերկրում հայկական սփիւռքի հիմնական երկիրը։ Վերջում ուզում եմ նշել, որ ԵԱՏՄ անդամակցութիւնը չի խոչընդոտում այլ երկրների եւ միաւորումների հետ գործընկերային յարաբերութիւնների զարգացմանը։

ԵՄ-ի հետ համագործակցութիւնը հնարաւոր է եւ անհրաժեշտ, բայց ոչ ԵԱՏՄ-ի կորստի գնով։ Մենք կարող ենք եւ պէտք է շարունակենք խորացնել համագործակցութիւնը ԵՄ-ի հետ գոյութիւն ունեցող համաձայնագրերի շրջանակներում՝ չվտանգելով մեր ռազմավարական շահերն ու տնտեսական կայունութիւնը։

Կոչ եմ անում ուշադիր գնահատել Հայաստանի արտաքին տնտեսական կուրսի հնարաւոր փոփոխութեան հետ կապւած բոլոր նրբութիւնները։ Մեր ապագան եւ բարգաւաճումը ուղղակիօրէն կախւած են իրական տնտեսական ցուցանիշների վրայ հիմնւած հաւասարակշռւած եւ մտածւած որոշումներից։

Համոզւած եմ, որ Հայաստանի զարգացման ուղին պէտք է ընտրենք ոչ թէ յոյզերի ու գեղեցիկ խոստումների, այլ թւերի ու փաստերի հիման վրայ։ Մենք մեզ չենք կարող թոյլ տալ եւս տասնամեակներ զբաղւել փորձարկումներով: Մեր ընտրութիւնը պէտք է լինի հաւասարակշռւած, ճշգրիտ եւ առանց սխալների այնպիսին, որն արդէն այսօր կը տայ իր արդիւնքը եւ կը դնի երկրի ապագայի ամուր հիմքերը»,- եզրափակել է Սամուէլ Կարապետեանը։

Լուրը հաղորդում է alphanews.am–ը:

Related Articles

Back to top button