ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանը դատապարտել է Եմէնի վրայ Սիոնիստական ռեժիմի յարձակումները

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստօրէն դատապարել է Եմէնի Ալ Հադիդա նաւահանգստի եւ այդ երկրի միւս ենթակառուցւածքների դէմ Սիոնիստական ռեժիմի վայրագ յարձակումները՝ դրանք որակելով որպէս բացայայտ յանցագործութիւն եւ միջազգային իրաւունքի սկզբունքների ու կանոնների կոպիտ խախտում։

ԱԳՆ խօսնակն անդրադառնալով այն փաստին, որ Եմէնի նաւահանգիստների, արդիւնաբերական եւ բնակելի ենթակառուցւածքների վրայ Սիոնիստական ​​ռեժիմի յարձակումներն իրականացւում են Միացեալ Նահանգների աջակցութեամբ եւ մասնակցութեամբ, դրանք համարել է միջազգային իրաւունքի նորմերի եւ երկրների տարածքային ամբողջականութիւնն ու ազգային ինքնիշխանութիւնը յարգելու՝ ՄԱԿ-ի կանոնադրութեան սկզբունքների կոպիտ խախտում, եւ միջազգային հանրութեանն ու տարածաշրջանի երկրներին կոչ է արել ակտիւացնել իրենց ջանքերը՝ դադարեցնելու ԱՄՆ-ի եւ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Եմէնում սպանդի եւ աւերածութեան գործընթացը:

«Տարածաշրջանում անապահովութեան տարածումը կանխելու միակ միջոցը Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանութիւնն ու յանցագործութիւնները դադարեցնելը եւ այդ ​​ռեժիմի յանցագործների անպատժելիութեանը վերջ դնելն է»,- յստակեցրել է նա:

Related Articles

Back to top button