Թրամփն իրեն իմպիչմենտի ենթարկել ձգտող դեմոկրատներին «խելագար» է անւանել

«ԱԼԻՔ» – Դեմոկրատները իսկապէս վերահսկողութիւնից դուրս են եկել։ Նրանք կորցրել են ամէն ինչ, մանաւանդ՝ բանականութիւնը։ Այդ արմատական ձախակողմեան խելագարները տարւել են «իմպիչմենտի» մոլուցքով։ Նրանք արդէն ունեն երկու «անանուն», անյարգալից կոնգրեսականներ, երկուսն էլ լիակատար խելագարներ են, որոնք աջուձախ Դոնալդ Թրամփի «իմպիչմենտի» մասին են խօսում, չնայած պատկերացում չունեն, թէ ես ինչի համար եմ իմպիչմենտի ենթարկւելու։ Դրա մասին ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Թրամփը։
«Գուցէ դա պէտք է լինի մեր երկրի պատմութեան մէջ ամենաբարձր գնաճի, կամ Աֆղանստանից զօրքերի ոչ իրաւասու դուրսբերման, կամ Ռուսաստանի/Ուկրաինայի պատերազմի, կամ հոկտեմբերի 7-ին Իսրայէլի յարձակման պատճառով, որը տեղի ունեցաւ միայն նրա հետեւանքով, որ նրանք թոյլ տւեցին Իրանին վերադարձնել իր հսկայական հարստութիւնը»։
Այդ կոնգրեսականները յայտարարել են, որ չգիտեն՝ ինչու են իմպիչմենտի ենթարկելու ինձ, բայց «մենք պարզապէս ուզում ենք դա անել»։ Հանրապետականները պէտք է սկսեն մտածել նրանց Կոնգրեսից հեռացնելու մասին՝ նրանց կատարած բոլոր յանցագործութիւնների համար, յատկապէս ընտրութիւնների ժամանակ։ Նրանք շատ անազնիւ մարդիկ են, ովքեր թոյլ չեն տա մեր երկրին ոտքի կանգնել։
Ինչո՞ւ ենք մենք նրանց թոյլ տալիս անընդհատ օգտագործել իմպիչմենտը՝ իբրեւ զէնք Միացեալ Նահանգների նախագահի դէմ, որը ջանասիրաբար աշխատում է մեր երկիրը փրկելու համար։ Դա նոյն սխեման է, որը նրանք կիրառեցին իմ առաջին ժամկէտի ընթացքում, եւ հանրապետականները թոյլ չեն տայ, որ նրանք կրկին անպատիժ մնան։ «Նրանք մեր երկիրն ատող լիակատար սիրկաներ են»,- գրել է Թրամփը։