ՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ-ն իւրաքանչիւր ապօրինի ներգաղթեալի 1000 դոլար կը վճարի՝ երկիրը լքելու համար

«ԱԼԻՔ» – ԱՄՆ վարչակազմը 1000-ական դոլար կը վճարի այն անօրինական ներգաղթեալներին, ովքեր լքում են երկիրը սեփական նախաձեռնութեամբ։ Այս մասին ըստ ամերիկեան Politico պարբերականի՝ ասւած է երկրի ներքին անվտանգութեան նախարարութեան յայտարարութեան մէջ։

Գործակալութեան տւեալներով՝ վճարումը ստանալու համար միգրանտները պէտք է գրանցւեն CBP Home յատուկ յաւելւածում, հեռանան ԱՄՆ-ից, ապա հաստատեն, որ գտնւում են արտերկրում։ Սրանից յետոյ նրանց կը փոխանցւի 1000 դոլար։ Բացի այդ, կամաւոր արտաքսման դէպքում նրանք կարող են յոյս դնել ամերիկեան իշխանութիւնների օգնութեան վրայ՝ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման եւ աւիատոմսերի ձեռքբերման համար ֆինանսական օգնութիւն ստանալու հարցում։

ԱՄՆ ներքին անվտանգութեան նախարարութիւնն ակնկալում է, որ նոր մօտեցումը կը կրճատի արտաքսման ծախսերը մօտ 70%-ով։

«Ներկայումս անօրինական ներգաղթեալին կալանաւորելու, ձերբակալելու եւ հեռացնելու միջին արժէքը կազմում է 17121 դոլար»,- ասւում է հաղորդագրութեան մէջ։

Related Articles

Back to top button