Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
NBC News. «Հայաստանի ու Ադրբեջանի հետ ԱՄՆ կնքած համաձայնագրից կը տուժեն Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը»

«ԱԼԻՔ» – Հայաստանի ու Ադրբեջանի հետ ԱՄՆ կնքած համաձայնագրից կը տուժեն Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ NBC News-ին յայտնել է Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտօնեան:
Նա նշել է, որ նախօրէին տարածած յայտարարութիւնից ի վեր Սպիտակ տանը զանգեր են ստացել 9 տարբեր օպերատորներից, դրանց թւում՝ երեք ամերիկեան ընկերութիւններից, որոնք հետաքրքրւած են երթուղու շահագործմամբ։
«Դա մեծ ազդեցութիւն կունենայ ամերիկեան բիզնեսի եւ ամբողջ Եւրոպայում էներգամատակարարման վրայ։ Այստեղ տանուլ տւողները Չինաստանն է, Ռուսաստանը եւ Իրանը։ Յաղթողն Արեւմուտքն է»,- յայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտօնեան։