ՄիջազգայինՔաղաքական
Լեհաստանի փոխվարչապետն՝ Ուկրաինայի մասին. «Անհնար կը լինի անդամակցել ԵՄ-ին առանց կnռուպցիայի դէմ պայքարի թափանցիկութեան»

«ԱԼԻՔ» – Լեհաստանն ակնկալում է, որ Ուկրաինան բացատրութիւն կը տայ կոռուպցիոն սկանդալի վերաբերեալ, յայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ եւ ազգային պաշտպանութեան նախարար Վլադիսլաւ Կոսինեակ-Կամիշը: Հաղորդում է Tert.am-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով:
«Սա լաւ լուր չէ Ուկրաինայի համար։ Սա նաեւ լաւ լուր չէ Լեհաստանի եւ Արեւմտեան Եւրոպայի համար։ Մենք սպասում ենք բացատրութեան»,- ասել է Կոսինեակ-Կամիշը՝ մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու գրասենեակի ղեկավար Անդրէյ Երմակի տանը խուզարկութիւնների մասին վերջին հաղորդագրութիւնները։
Նա յաւելել է, որ կոռուպցիոն սկանդալները չեն մօտեցնում Ուկրաինայի տեսական անդամակցութիւնը Եւրամիութեանը։
«Անհնար կը լինի անդամակցել Եւրամիութեանը առանց կոռուպցիայի դէմ պայքարի թափանցիկութեան»,- շեշտել է փոխվարչապետը։



