Հայաստան - ԱրցախՔաղաքական
Ի աջակցութիւն Միքայէլ Սրբազանի` մի խումբ գիւմրեցիներ հացադուլ են յայտարարել

«ԱԼԻՔ» – Գիւմրու Սուրբ Եօթ Վէրք եկեղեցու բակում մի քանի քաղաքացիներ, ի նշան թեմի առաջնորդ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի ազատազրկման, անժամկէտ նստացոյց ու հացադուլ են յայտարարել։ Այս մասին յայտնում է Aravot.am-ը։
Նրանք պահանջում են ազատ արձակել թեմի առաջնորդին, որը մշտապէս բոլոր իշխանութիւնների օրօք համարձակօրէն արտայայտել է իր կարծիքը։ Հացադուլաւորները գիւմրեցիներին յորդորում են միանալ իրենց ու թոյլ չտալ Հայաստանում թաղել արդարադատութիւնը։



