Լեւոն Զուրաբեանը՝ իշխանութիւնների մասին. «Սրանք իրենց երեխաների աչքերին գոնէ կարողանո՞ւմ են նայել»

«ԱԼԻՔ» – Լեւոն Զուրաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Երկարատեւ եւ անշրջելի խաղաղութիւն է խոստանում մի ուժ, որի կառավարման տարիներին`
– ունեցանք 10 ռազմական բախում Ադրբեջանի հետ,
– կորցրեցինք Արցախը որպէս մի ամբողջ հայկական աշխարհ, ինչի նման բան եղել էր միայն 1915 թւականին, երբ կորցրեցինք արեւմտեան հայկական աշխարհը,
– կորցրեցինք 5000 մարդկային կեանք,
– յանձնեցինք ռազմավարական բարձունքներ՝ ստանալով մի քանի կիլոմետրի սահմանազատում,
– յանձնեցինք Հայաստանի Հանրապետութեան 200-ից աւելի քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք,
– ստանձնեցինք Ադրբեջանին միակողմանի «անխոչընդոտ» միջանցք յանձնելու միջազգային պարտաւորութիւն,
– ընդունեցինք Ադրբեջանի անխտիր բոլոր պահանջները խաղաղութեան պայմանագրի տեքստի վերաբերեալ,
եւ այդ ամէնից յետոյ
– միեւնոյն է չունենք Ադրբեջանի ստորագրութիւնը խաղաղութեան պայմանագրի տակ,
– չունենք հաղորդակցութեան ուղիների ապաշրջափակում, մասնաւորապէս, հայ-թուրքական սահմանի բացում,
– մեզանից պահանջում են հանել Սահմանադրութիւնից յղումն անկախութեան հռչակագրի վրայ,
– մեզանից պահանջում են ադրբեջանական անկլաւների վերադարձ,
– մեզանից պահանջում են 300.000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան,
– մեզանից պահանջում են պատմամշակութային ինքնութեան «դենացիֆիկացիա», ներառեալ «տարածաշրջանային անվտանգութեան սպառնալիք»` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդում:
Հա, հաստատ վստահեցինք:
Սրանք իրենց երեխաների աչքերին գոնէ կարողանո՞ւմ են նայել»։



