ԻրանՄիջազգայինՔաղաքական
Փեզեշքիան. «Պէտք չէ անտեսել որեւէ երկրի ինքնիշխանութիւնը»
«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը երէկ՝ հոկտեմբերի 14-ին, հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ:
Հանդիպման ընթացքում Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը կարծում է, որ չպէտք է անտեսել որեւէ երկրի ինքնիշխանութիւնը՝ յաւելելով, որ օտարերկրացիների ներկայութիւնը ձեռնտու չէ տարածաշրջանի երկրներին։ Նա նշել է, որ համատեղ աշխատելով՝ տարածաշրջանի պետութիւնները կարող են լուծել իրենց հարցերը։
«Մենք ողջունում ենք երկու երկրների միջեւ երկաթուղային եւ մայրուղային երթուղիների ստեղծումը, ինչպէս նաեւ ցանկանում ենք շարունակել եւ ընդլայնել համագործակցութիւնն էներգետիկայի եւ գիւղատնտեսութեան ոլորտներում, եւ մենք հաւատարիմ ենք այն ամէնին, ինչ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել այդ ոլորտներում»,- ասել է նախագահը: