Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Քուրթուլմուշ. ««Զանգեզուրի միջանցք»-ի բացումը մեծ հնարաւորութիւններ կը ստեղծի թուրքական աշխարհի համար»

«ԱԼԻՔ» – ««Զանգեզուրի միջանցք»-ի բացումը մեծ հնարաւորութիւններ կը ստեղծի թուրքական աշխարհի համար»: Նման յայտարարութիւն է արել Թուրքիայի խորհրդարանի խօսնակ Նուման Քուրթուլմուշը՝ ադրբեջանական պատւիրակութեան հետ հանդիպման ժամանակ:

«44-օրեայ պատերազմից յետոյ տարածաշրջանում նոր իրողութիւններ են ի յայտ եկել, այդ առումով Ղարաբաղում եւ Արեւելեան Զանգեզուրում իրականացւող լայնածաւալ շինարարական աշխատանքները, «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը մեծ հնարաւորութիւններ կը ստեղծեն թուրքական աշխարհի եւ թուրքալեզու երկրների համար»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի խօսնակը։ ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանի ԱԺ խօսնակն էլ իր հերթին նշել է, որ երկու եղբայրական երկրները բոլոր հարցերում հանդէս են գալիս ընդհանուր դիրքորոշմամբ, այդ թւում՝ աջակցում են միմեանց միջազգային կազմակերպութիւններում:

Զրոյցի ընթացքում նշւել է, որ երկու երկրները իբր հանդէս են գալիս «տարածաշրջանում խաղաղութեան եւ համագործակցութեան օգտին»:

Նշենք, որ աւելի վաղ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն թուրքական Kanal7-ի հետ զրոյցում, նշել էր, որ Ադրբեջանի արեւելեան շրջաններից դէպի Նախիջեւան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպէս Իրանի, այնպէս էլ Հայաստանի տարածքով:

Անկախ երթուղու վերջնական որոշումից, ըստ թուրք նախարարի՝ տրանսպորտային եւ լոգիստիկ հաղորդակցութիւններ այնուամենայնիւ կը ստեղծւեն։

Անդրադառնալով այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման հարցում Իրանի բացասական դիրքորոշմանը՝ Ուրալօղլուն կարծիք է յայտնել, թէ «Իրանի կողմից այս հարցի մերժման պատճառը հնարաւոր է բացառապէս իրանական տարածքով միջանցք ստեղծելու Թեհրանի ցանկութեամբ»։

Related Articles

Back to top button