ԻրանՔաղաքական

ԱԳՆ-ն հերքել է Միացեալ Թագաւորութեան մեղադրանքները

«ԱԼԻՔ» – ԱԳՆ ներկայացուցիչն անհիմն է անւանել Իրանի Իսլ. Հանրապետութեան դէմ բրիտանացի պաշտօնեաների պնդումները, թէ Իրանը փորձում է սպառնալ երկրի ազգային անվտանգութեանը եւ կոչ է արել վերջ տալ Իրանի ու Արեւմտեան Ասիայի տարածաշրջանի նկատմամբ ոչ կառուցողական մօտեցումներին։Այս մասին է տեղեկացնում Tasnim-ը:

Անդրադառնալով ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ միջազգային իրաւունքի սկզբունքներին Իրանի հաւատարմութեանը, յատկապէս երկրների ներքին գործերի նկատմամբ փոխադարձ յարգանքի եւ չմիջամտելու սկզբունքներին, ինչպէս նաեւ միջազգային օրէնքների ու կանոնակարգերի յարգմանը, Էսմայիլ Բաղային ընդգծել է, որ բրիտանացի պաշտօնեաների պնդումները, թէ Իրանը փորձում է սպառնալ այդ երկրի ներքին անվտանգութեանը, ոչ միայն անհիմն եւ կեղծ են

այլեւ, գիտակցօրէն իրականութիւնները խեղաթիւրելու փորձ է, ինչը նորութիւն չէ Իրանի ժողովրդի համար՝ Անգլիայի վնասակար միջամտութիւնների երկար ու դառը պատմութեամբ: «Այն նոյնիսկ  մեր օրերին պատրաստ չէ բաց թողնել հակաիրանական ահաբեկչական խմբերին ու յանցաւոր տարրերին հիւրընկալելու եւ աջակցելու իւրաքանչիւր առիթ ու հնարաւորութիւն»:

Բաղաին բրիտանացի պաշտօնեաներին խորհուրդ է տւել հրաժարւել իրանցիների դէմ սխալ քաղաքականութիւնից եւ դադարեցնել ահաբեկչութեանը խթանող կեցւածքն ու անհիմն պնդումները:

Related Articles

Back to top button