Միջազգային
Հայազգի Տարօն Աճեմօղլուն Նոբէլեան մրցանակի է արժանացել

«ԱԼԻՔ» – Տնտեսագիտութեան ոլորտում այս տարւայ Նոբէլեան մրցանակակիրներն են Տարօն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը եւ Ջէյմզ Ռոբինսոնը: Յայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Նրանք հեղինակաւոր մրցանակին են արժանացել իրենց հետազօտութեան համար, թէ ինչպէս են «հաստատութիւնները ձեւաւորւում եւ ազդում բարեկեցութեան վրայ»:
Երեք տնտեսագէտները կը կիսեն 11 միլիոն քրօն (1.1 միլիոն դոլար) մրցանակը, ասւում է Ստոկհոլմի Շւեդիայի թագաւորական գիտութիւնների ակադեմիայի յայտարարութեան մէջ:
Նշենք, որ Թուրքիայում ծնւած հայկական ծագմամբ Տարօն Աճեմօղլուն աշխարհի լաւագոյն տնտեսագէտներից մէկն է, Մանաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր։ Foreign Policy հանդէսը նրան դասել է աշխարհի ամենաազդեցիկ մտածողների շարքում։