Սիրիայի նախագահը յայտնել է երկրի տարածքից զօրքերի դուրսբերման շուրջ Իսրայէլի հետ բանակցութիւնների մասին

«ԱԼԻՔ» – Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շաարան յայտնել է, որ բանակցութիւններ է վարում Իսրայէլի պաշտպանութեան բանակի կազմաւորումները երկրի հարաւային շրջաններից դուրսբերման շուրջ։ Այդ տարածքները Իսրայէլը գրաւել է նախագահ Բաշար Ասադի տապալումից յետոյ, հաղորդում է News.am-ը:
Սիրիան բանակցում է Իսրայէլի հետ՝ անվտանգութեան համաձայնագրի կնքման եւ երկու երկրների միջեւ սահմանային լարւածութեան թուլացման նպատակով, SANA-ին տւած հարցազրոյցում յայտարարել է երկրի նախագահը։
Ըստ ալ-Շաարայի, քննարկւում է համաձայնագիր, որը կարող է հիմնւել 1974 թւականի ուժերի տարանջատման համաձայնագրի՝ ստորագրւած Դատաստանի օրւայ պատերազմի աւարտից յետոյ, կամ նմանատիպ որեւէ ձեւաչափի վրայ։
Նա ընդգծել է, որ Սիրիան շահագրգռւած չէ որեւէ երկրի հետ հակամարտութեան մէջ մտնելու հարցում։ «Այս հարցում գնդակը գտնւում է այն երկրների դաշտում, որոնք ցանկանում են քաոս տարածել»,- նշել է նախագահը։



