ՄիջազգայինՔաղաքական

Անկարայում հազարաւոր մարդիկ միացել են ընդդիմութեան հանրահաւաքին

«ԱԼԻՔ» – Անկարայում տասնեակ հազարաւոր մարդիկ, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան աջակիցները միացել են Թուրքիայի ընդդիմութեան հանրահաւաքին, այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդում է AFP-ն:

Աւելի վաղ Թուրքիայի պետական լրատւամիջոցները յայտնել էին, որ թուրք դատախազը կոռուպցիայի հետաքննութեան շրջանակում 48 կասկածեալի, այդ թւում՝ Ստամբուլի ընդդիմադիր Բայրամփաշա շրջանի քաղաքապետի ձերբակալման հրաման է տւել:

Բայրամփաշայի քաղաքապետ Հասան Մութլուն, որն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւնից է, յայտարարել է, որ թաքցնելու ոչինչ չունի եւ տեղի ունեցածն անւանել է «ոչ այլ ինչ, քան քաղաքական գործողութիւն ու անհիմն զրպարտութիւններ»:

Related Articles

Back to top button